Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում 

Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է

Վերլուծական

Դեռ երբեք Տիգրան Սարգսյանի կառավարությունում այս աստիճան լարվածություն չէր նկատվել, որքան այսօր: Սարգսյանի՝ թվացյալ սահուն վերանշանակումից հետո ամեն ինչ, կարծես թե, սկսել է ընթանալ միանգամայն այլ հունով:

Կառավարության շենքի դիմաց առավոտյան հոծ բազմություն էր հավաքված: Գազի գնի թանկացման լուրը ոտքի էր հանել բոլորին. ընդդիմադիր՝ արմատական, թե չափավոր հայացքներ ունեցողները մեկտեղվել էին՝ «ո՛չ» ասելու կառավարությանն ու նրա վարած քաղաքականությանը: Մի քանի օր է՝ խանութներում գների շեշտակի թանկացում է սկսվել՝ դեռ նախքան գազի գնի բարձրացման հայտնի դառնալը (400 դրամով վաճառվող «Մարիաննա» ընկերության թթվասերը դարձել է 490 դրամ…): Գազի գնի վերջնական թանկացման հետ կսկսվի թանկացումների նոր՝ ընդ որում՝ աննախադեպ ալիք: Սրա ֆոնին կառավարության նիստում վարչապետի հավաստիացումները՝ պետության կողմից գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորելու վերաբերյալ առնվազն քմծիծաղ կարող են առաջացնել. էլեկտրաէներգիա, տրանսպորտ, լայն սպառման ապրանքներ՝ բոլորը կթանկանան, աշխատավարձերն ու թոշակները կմնան նույնը: Այս ամենի ֆոնին ավելի քան իրատեսական են սկսում դառնալ սոցիալական բունտի կանխատեսումները:

Գիշերը հրդեհված «Սպայկա» ընկերությունը՝ հրդեհի հաշվով բոլոր հարցականներով հանդերձ, իր հերթին, կարծես թե, ևս մեկ մարտահրավեր էր՝ ուղղված կառավարությանը: Գյուղատնտեսական արտադրանքի մթերումների առաջատար ընկերության հօդս ցնդելը՝ թեկուզ ժամանակավոր, չի կարող չանդրադառնալ տնտեսական աճի վրա: Իսկ Սերժ Սարգսյանն այս անգամ, կարծես թե, արդեն չէր կատակում. կառավարության գործունեությունն այսուհետ ուղղակիորեն կախված է լինելու գրանցած արդյունքներից, որոնք պետք է լինեն շոշափելի և զգալի. կլինի արդյունք, այդ արդյունքը քաղաքացիները կնկատեն՝ կաշխատեն, չի լինի՝ «Гудбай, Вася»:

Այս տարվա համար պլանավորված է 6-7 տոկոսանոց տնտեսական աճ: Մինչ օրս Տիգրան Սարգսյանի ապահոված 7,5 տոկոսանոց աճի (որ բոլոր տնտեսական մեկնաբանների կողմից գնահատվեց որպես անտաղանդ նկարչություն) պահպանումն այսօրվա դրությամբ անհնարին մի բան է համարվում:

Կիրակի օրվա կարկտահարությունը՝ գյուղատնտեսությանը հասցրած անշրջելի հետևանքներով, արդեն իսկ կասկածի տակ էր դրել պլանավորված տնտեսական աճը: Կարկտահարությունն իր բերած անդառնալի կորուստներով ևս մեկ՝ դեռ ոչ խորությամբ գիտակցված, բայց ավելի քան լուրջ վնաս հասցրեց Սարգսյանի կառավարությանը. կարկտահարությունն ավելի քան հստակ ի ցույց դրեց մի իրողություն՝ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում»:

Արդեն որերորդ տարին ՀՀ պետբյուջեն դատարկվում է միլիոններով, բոլոր մարզերում հսկայական ատկատներ որսալով՝ ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաներ իրենց գրպանները «լցնում են» հակակարկտային կայաններ կոչվածների հաշվին, բայց երբ գալիս է պահը, երբ ծախսված միլիոնները գոնե մի փոքր պետք է արդարացվեն, ակնհայտ է դառնում, որ մսխված գումարները մսխվել են միմիայն հիշյալ պաշտոնյաների գրպանները հիշյալ ատկատներով համալրելու նպատակով: Գյուղացիները ո՛չ միայն չեն զգուշացվում, այլև ավելին՝ թողնվում են անպաշտպան: Հակակարկտային կայանները ո՛չ միայն չեն աշխատեցվում, ընդ որում, չեն աշխատեցվում՝ ինչ-ինչ անհասկանալի ու ծիծաղելի պատճառաբանություններով, այլև ավելին՝ Հայաստանի գյուղատնտեսությանը սարսափելի վնաս հասցնելու, տասնյակ գյուղական համայնքներ սնանկացնելու, հազարավոր գյուղացիներին օրվա հացից զրկելու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում և պատասխանատու պաշտոնյաները հաջորդող օրերին այնպես են «ֆռֆռում», կարծես եղածն իրենց հետ բացարձակ կապ չունի:

Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, թե հակակարկտային կայանների հետ իրենք կապ չունեն, դրանք Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ են, իսկ իրենց հետ կապված ամեն ինչ «օկ» է, իրենք գնացել, հաշվել են վնասը, գյուղացիներին խորհրդատվական թերթիկներ են բաժանել, տեսանյութ են նկարել, թե ինչ է պետք անել, ամբողջ օրը մարզի հեռուստատեսությամբ դա ցույց են տալիս, իսկ ԱԻՆ-ում ընդհանրապես չեն էլ փորձում արդարանալ, մեղքը բարդում են առանձին գյուղապետերի վրա… Եվ դա այն դեպքում, երբ միայն Արմավիրի մարզում տեղակայված է եղել ավելի քան 100 հակակարկտային կայան, որոնք ի զորու էին ամբողջությամբ չեզոքացնել վնասը:

Կառավարությունում առկա լարվածությունն ու անպատասխանատվությունն ավելի քան ակնհայտորեն դրսևորվում է նաև նախարարների վարքագծում: Արդեն տևական ժամանակ նախարարների հիմնական մասը, այսպես ասած, «թռած է ման գալիս»: Նման վարքագիծը հատկապես սուր դրսևորումներ է ձեռք բերում այն օրերին, երբ այս կամ այն գերատեսչության հետ կապված որևէ խնդիր է ծագում. տվյալ պաշտոնյան այդ օրերին դառնում է «անտեսանելի» և անհասանելի:

Կառավարության նիստերից հետո, որպես կանոն, նախարարները դուրս էին գալիս գլխավոր մուտքից և հենց այդ ժամանակ էլ պատասխանում լրագրողների հարցերին: Չհաշված հազվագյուտ պաթոլոգիկ դեպքերին (սա երևի թե միայն գյուղնախարար Սերգո Կարապետյանին է վերաբերում, ով հոգեբանական լուրջ խնդիրներ ունի և լրագրող տեսնելիս պարզապես ցայտնոտի մեջ է հայտնվում՝ այն աստիճան, որ արդեն իսկ հարց է առաջանում, թե ինչպես է նախագահը նման ռիսկային նշանակման գնացել և հոգեկան այդպիսի բնութագիր ունեցող մեկին վստահել նման պատասխանատու պաշտոն)՝ սովորաբար գործադիրի անդամների մեծամասնությունն այդ կերպ կարողանում էր շատ ու շատ՝ հասունանալու և լուրջ վտանգի փոխակերպվելու հայտ ներկայացնող պրոբլեմներ հարթել՝ դրանք պարզաբանելու միջոցով:

Քանի որ նախարարները վերջին շրջանում նախընտրում են կառավարության շենքը լքել հետևի կամ գաղտնի դռներից և խուսափել լրագրողներից, բնականաբար հարցերը մնում են անպատասխան, դրանցում առկա խնդիրները՝ չլուծված ու չհաղթահարված:

Ահա այսպիսի պայմաններում աշխատող Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն այսօրվա նիստում ներկայացրեց նաև նորանշանակ կառավարության գործունեության ապագա ծրագիրը, որը վաղն իսկ ուղարկվելու է Ազգային ժողով: Իսկ արդեն երկուշաբթի օրն օրենսդիր մարմինը ձեռնամուխ կլինի դրա քննարկմանը, և հաշվի առնելով առկա և հնարավոր բոլոր գործոնները՝ պետք է որոշի՝ վստահե՞լ այս կառավարությանը և թույլ տալ վերջինիս աշխատել, թե՞…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին
Ամենադիտված