ՀՀԿ-ն չի՞ կարող
Քաղաքական
ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր։
Կադրային փոփոխությունների հարցեր չեն քննարկվել։ Այս մասին գրել է «Ա1+»–ը։
Անդրադարձ է եղել մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին, եւ այն գնահատելվել է «նորմալ»։
Շարամազանովը անդրադարձավ նաեւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ «օրինական ճանապարհով գնում են իշխանափոխության»։
Նա նշեց, որ օրինական ճանապարհով իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը՝ ընտրություններն են, որոնք ավարտվել են։ «ԲՀԿ-ն թող պատրաստվի 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին»,-հավելեց Շարմազանովը։
«Ա1+»-ի այն հարցին, որ ՀՀԿ-ն փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն եւ իր թեկնածուն խոստացել էր, որ գազի գինը չի բարձրանա, խոսնակը պատասխանեց, որ կուսակցությունները չեն որոշում գազի սակագինը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան