Մանրամասներ «Սպայկա» ընկերության մասին
Հայկական Մամուլ
«Սպայկա» ընկերության պահեստներում նախորդ գիշերվանից բռնկված հրդեհը միայն երեկ՝ կեսօրից հետո, ԱԻՆ աշխատակիցներին հաջողվեց մարել: Ընդ որում, հրդեհը մարելու համար փրկարարները ստիպված եղան քանդել շենքի որոշ հատվածներ, քանի որ ներսում դյուրավառ հեղուկ, պլաստմասսե տարաներ ու արկղեր կային, որոնք թույլ չէին տալիս արագ մարել կրակը: Բարեբախտաբար, ընկերության փաստաթղթերը չեն այրվել, սակայն «Սպայկա»-ն միլիոնավոր դոլարի վնասներ կրեց: Իսկ թե ինչի հետեւանք էր հրդեհը, երեկ որեւէ մեկը չէր խոսում այդ մասին. հետաքննությունը կպարզի: Միայն հայտնի է, որ ընկերությունը շատ գյուղացիների բավական մեծ թվով գումար էր պարտք:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Սպայկա» ՍՊԸ-ն հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն երբ 2008թ. Դ. Ղամբարյանը, ինչպես ՀՀ բնակչության մեծ մասը, մասնակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հանրահավաքին, շատերի պես նրան էլ կալանավորեցին:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը