«Հյուրասիրություն «Փարվանա»-ում, պարգևատրումներ մինչեւ 20-25 հազար ԱՄՆ դոլար»
Հայկական Մամուլ
Այս օրերին ՀՀԿ Երեւանի տարածքային կառույցների անդամները հերթով հավաքվում են տարբեր ռեստորաններում՝ հիմնականում «Փարվանա»-ում՝ նշելու ավագանու ընտրություններում ՀՀԿ հաղթանակը:
Ավելին, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, բացի ճոխ հյուրասիրությունից, ՀՀԿ-ականները նաեւ խրախուսանքի են արժանանում: Պարզվում է՝ ընտրատեղամասերում ամենաբարձր ցուցանիշներ գրանցած հանրապետականները արժանացել են ընդհուպ մինչեւ 20-25 հազար ԱՄՆ դոլար պարգեւի: Այս առիթով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, հերքեց այդ լուրերը. «Սխալ ինֆորմացիա է: Ես չեմ տիրապետում նման լուրերի»: Բայց իրականում պարգեւներ ստացողներ կան:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը