ՀԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
Հայկական Մամուլ
«Հայ ազգային կոնգրես»-ը երեկ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Նշենք, որ ՀԱԿ-ը միայն ընտրությունների օրվա վերաբերյալ ընտրախախտման ավելի քան 300 դեպք է մատնանշել գրեթե բոլոր ընտրատեղամասերի վերաբերյալ: ՀԱԿ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մատնանշված են լցոնման, քվեարկության գաղտնիությունը չապահովելու դեպքեր, ձայների սխալ հաշվարկ, առանձին տեղամասերում տեղի ունեցած բաց քվեարկություն, համակարգված եւ համատարած ընտրակաշառքի երեւույթ, «կարուսել» քվեարկություն, ուրիշի փոխարեն կամ բազմակի քվեարկության դեպքեր: Ընդ որում, մատնանշված խախտումների վերաբերյալ ներկայացված են նաեւ գրավոր ու տեսանկարահանված բազմաթիվ ապացույցներ:
Հավելենք, որ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացրած գրեթե նույնաբովանդակ հայցը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը