«Սանտոսը» համաձայն է, Նեյմարի հայրը՝ ոչ
Սպորտ
«Սանտոսի» ֆուտբոլիստ Նեյմարի ձեռքբերման գործընթացը կատալոնական «Բարսելոնայի» համար բարդացնում է ֆուտբոլիստի հայրը. տեղեկացնում է sport.es-ը:
Աղբյուրի տվյալներով՝ կատալոնյան ակումբի ներկայացուցիչ Ռաուլ Սանլեին այժմ գտնվում է Բրազիլիայում, որտեղ պատրաստվում է բանակցել բոլոր կողմերի հետ:
Նշենք, որ «Սանտոսը», որին պատկանում է ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքների 55%-ը, համաձայնել է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը և ընդունել «կապտանռնագույնների» առաջարկը: Նույնը վերաբերվում է նաև DIS-ին, ում պատկանում է Նեյմարի նկատմամբ իրավունքներկի 40%-ը և Teisa (5%) ընկերությանը:
Սակայն Նեյմարի հայրը կարծում է, որ եթե իր որդին իսպանական ակումբ չտեղափոխվի մինչ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության մեկնարկը, ապա դրանից հետո տրանսֆերային ավելի մեծ գումար կարող են ստանալ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը