«Ռեալի» հետ խաղից առաջ «Ատլետիկոն» պետք է աշխատի իր հոգեբանության վրա. Սանչես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակներում միմյանց հետ կպայքարեն «Ռեալը» և «Ատլետիկոն»:
Մեքսիկացին կարծում է, որ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները «Ռեալի» առաջ անվստահության զգացում են ունենում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Կարծում եմ, որ «Ռեալը» կհաղթի 2:1 հաշվով, իսկ «Ատլետիկոյի» կազմում աչքի կընկնի Ռադամել Ֆալկաոն: Պետք է նշեմ, որ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները «Ռեալի» հետ խաղից առաջ միշտ անվստահության զգացում են ունենում: Այդպես է եղել միշտ, և նրանք պետք է աշխատեն իրենց հոգեբանության վրա»,-հայտարարել է Սանչեսը:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը