Հրդեհվել է «Հայկոպ» բազայի շենքը
Արտակարգ Պատահար
Մայիսի 17-ին՝ ժամը 00.50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին «Հայկոպ» բազայի շենքն այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող նախկին «Հայկոպ» բազայի վարչական շենքի 2-րդ հարկը և տանիքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02.53-ին՝ մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան