«Սպայկա»-ում բռնկված հրդեհը մարվել է
Արտակարգ Պատահար
Մայիսի 17-ին` ժամը 10.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում հրդեհի նշաններ են նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել՝ 13.28-ին: Տարբեր օջախներով այրվել են պլաստմասե թափոններ՝ մոտ 30 քմ:
Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան