Պատրիկ Վիեյրան՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ
Սպորտ
Հունիսի 1-ից Պատրիկ Վիեյրան կմարզի «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմը, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ակումբում երկու տարի տարբեր գործառույթներ իրականացնելուց հետո ինձ մեծ պատվի արժանացրին, և այժմ ես կկարողանամ մարզել երիտասարդական թիմը: Սա նոր էջ է իմ կյանքում, և ապագային մեծ լավատեսությամբ եմ նայում: Երիտասարդ տաղանդների հետ աշխատելը և նրանց աջակցելը միշտ էլ իմ կիրքն է եղել»,- հայտարարել է Վիեյրան:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը