«Բարսելոնայի» դարաշրջանը սկսել է Ռայկարդից. Ռոնալդինյո
Սպորտ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է կատալոնյան ակումբի նախկին մարզիչների և Մեսսիի մասին:
«Մեսսին նախկինի պես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Գվարդիոլան հիանալի մարզիչ է, ով ուժեղ «Բավարիային» էլ ավելի ուժեղ կդարձնի: Ուրախ եմ նրա համար: Ինձ համար ամենահիանալի բանը Ռայկարդի հետ աշխատելն էր: Նա հիանալի է հասկանում ֆուտբոլից և խաղացողների բնավորությունից: Նրա ժամանակ ակումբը տեխնիկապես հագեցած ֆուտբոլ սկսեց ցուցադրել: Շնորհիվ նրա է «Բարսելոնան» դարձել մեծագույն ակումբ: Հենց նա է սկիզբ դրել կատալոնյան ակումբի դարաշրջանին: Նա իսկական պրոֆեսինալ է և միշտ էլ լավ է վարվել խաղացողների հետ»,-Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը