Կյանքումս առաջին անգամ 10 ժամ քնեցի. Ֆերգյուսոն
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում վերջին խաղից առաջ մամլո ասուլիսի ժամանակ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է.
«Երկուշաբթի հիանալի շքերթ էր կազմակերպված։ Կարծում էի, որ 1999-ի եռակի հաղթանակի տոնը չի գերազանցվի, սակայն, դա տեղի ունեցավ: Այնուհետև գնացի տուն և երևի թե կյանքումս առաջին անգամ 10 ժամ քնեցի: Կարծում եմ՝ կինս ստուգել է՝ տեսնի ողջ եմ, թե ոչ: Դա հիանալի էր»։
Լրագրողները մարզչին տորթ են նվիրել, ինչին ի պատասխան Ֆերգյուսոնը ասել է՝ «Սա արժանի մրցանակ է». մեջբերում է Sky Sports-ը:
Կիրակի օրը Ֆերգյուսոնը վերջին անգամ «Յունայթեդին» դաշտ կուղեկցի գլխավոր մարզչի պաշտոնում. «Յունայթեդը» կհյուրընկալվի «Վեսթ Բրոմվիչին»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը