Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն Սանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համար Հայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցը Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի Արյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառները ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը 

Նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները

Հայաստան

Մայիսի 17-ին նիստեր գումարեցին Աժ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց մի խումբ հարցեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2012-2016 թթ. դատական բարեփոխումների ծրագրով:Փոփոխությունները վերաբերում են դատավորների ընտրության գործընթացին: Նախատեսվում է օրենքով սահմանել դատավորների ընտրության կարգն ու չափորոշիչները, ապահովել թափուր տեղի մասին հայտարարության հրապարակումն ու լայնորեն տարածումը, հանրության համար թեկնածուների ցանկի մատչելիությունը: Ակնկալվում է ընտրող մարմնի անկախություն չպետք է իրականացվի անձի անցյալի այլ ստուգում, բացի նախկինում դատվածության վերաբերյալ ստանդարտ ստուգումը:Ըստ արդարադատության նախարարի՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կավելանա դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը և հնարավոր կլինի գնահատել հավակնորդի՝ որպես դատավոր աշխատելու ունակությունն ու արդյունավետությունը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղան առաջարկներ, որոնց մի մասը նախարարն ընդունելի համարեց: Փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում:

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հանձնաժողովի գնահատմանն առաջարկեց իր և պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի մշակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ ընտրությունների ավարտից հետո երկու օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում ըստ տեղամասերի՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ:

Օրինագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, քանի որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, առաջարկվող փոփոխությունը հակասահմանադրական է. այն խախտում է քաղաքացու ընտրական իրավունքի գաղտնիությունը:

Ապա հանձնաժողովը քննարկեց պատգամավոր Դավիթ Հարությունյանի հեղինակած «ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի հստակեցնել օրենսգրքերում առկա անհստակությունները և լրացնել բացթողումները: Այս փաթեթը ևս դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկով հանձնաժողովն այնուհետ քննարկեց «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ Դատական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի օրենսգրքերի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով հանձնաժողովը քննարկեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վերանվանել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Այս օրինագծերի վերաբերյալ ևս հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ քվեարկությամբ որոշվեց հունիսի 4-ին կազմակերպել «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Այնուհետև հանձնաժողովի անդամները հանդիպեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ: Նրանք ներկայացրին բյուջեի կատարողականի մասին հաշվետվություն կազմելու և ներկայացնելու վերաբերյալ միջազգային փորձը:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին ՝ խնդիրը համակողմանի ուսումնասիրելու համար՝ նշելով, որ առաջատար երկրների փորձի կիրառումը արդյունավետ կլինի մեր երկրի համար:

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նիստում քննարկվեց օրենքների կիրառման վերահսկողության միջազգային փորձը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազգային ժողովին աջակցման քառամյա ծրագիրը (SANAP) ուղղված է խորհրդարանի ներկայացուցչական, վերահսկողական և վերլուծական կարողությունների հզորացմանը: Նախաձեռնության բաղկացուցիչ մասն է օրենքների կիրառման մշտադիտարկումը, որի շուրջ էլ ծրագրի փորձագետները համագործակցում են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի բնորոշմամբ՝ ուսումնասիրելով արդեն ընդունած օրենքների կիրառման ընթացքն ու առանձնահատկությունները՝ խորհրդարանը հնարավորություն կունենա արագ արձագանքել բացահայտված բացթողումներին կամ սողանցքներին և համապատասխան լրամշակումներ կատարել: Նաև՝ օրենքներն առավել ճկուն դարձնել՝ փոփոխելով իրողություններին ու զարգացումներին համահունչ: Մշտադիտարկման ու հետադարձ կապի ապահովման արդյունքում, Գագիկ Մինասյանի համոզմամբ, օրենսդրական դաշտն էականորեն կբարելավվի:

Միջազգային փորձն ու օրենքների կիրառման նկատմամբ վերահսողության մեթոդներն ու միջոցները տարբեր են աշխարհի տարբեր երկրներում: Ծրագրի շրջանակներում ու քննարկումների արդյունքում կողմերը նախատեսում են գտնել մեր երկրի համար կիրառելի և ամենարդյունավետ տարբերակը: Հանձնաժողովի անդամներին միջազգային փորձը ներկայացրեց ՄԶԳ խորհրդատու Թոմաս Բրայդլը:

Քննարկմանը հրավիրվել էին նաև ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Գագիկ Մինասյանի խոսքերով՝ օրենքների կիրառման մշտադիտարկումն ընդհանուր խնդիր է, ու լուծումներն էլ պետք է միասնական լինեն: ԼՂՀ Աժ գործընկերների հետ համատեղ քննարկումները, հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ, շարունակական բնույթ են կրելու:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Համաձայնագրի նպատակն է նպաստել երկու պետությունների զինված ուժերի միջև երկկողմ համագործակցությանը և բարեկամական կապերին: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթի դրույթներով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու ձևերը, համաձայնագրի կիրառման արդյունքում առաջացած ֆինանսական հարցերի կարգավորման և վնասների հատուցման սկզբունքները, ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում համագործակցության առանձնահատկությունները:

Համաձայնագրով սահմանվում են նաև լրացուցիչ արձանագրություններ կազմելու, փոփոխելու ու լրացնելու, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու պայմանները:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ ԹովմասյանինՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսիՌուսաստանի սպառնալիքի և հիբրիդային ռիսկերի պատճառով Շվեդիան երկարաձգել է սահմանային վերահսկողությունըՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (տեսանյութ) Կալլաս․ ԵՄ որոշ երկրներ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանըՊուտինը հայտարարել է ֆինանսական կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասինՌուսաստանը հայտնել է Սև ծովում ուկրաինական բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասինԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիներըՖրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնության
Ամենադիտված