Ստեփանակերտում նոր մարզահամալիր կկառուցվի
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցերին:
Մարզահամալիրի նախագիծը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Բակո Սահակյանն իր խոսքում կարեւորել է նման օբյեկտի առկայությունը Ստեփանակերտում՝ հավելելով, որ այն մեծապես կնպաստի հանրապետությունում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասսայականացմանը:
Նա համապատասխան հանձնարարականներ է տվել նախագծի կատարելագործման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի պատշաճ մակարդակով եւ անթերի:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան