Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի մարզական հավաք
Սպորտ
Հայաստանի մինչև 19 տարեկնների ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի մայիսի 20-ից 26-ը: Թիմը կհանգրվանի և մարզումներ կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ամենօրյա մարզումներից բացի, թիմը կանցկացնի երկու ընկերական խաղ. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝
Դարպասապաներ
Պողոս Այվազյան, «Միկա»
Սամվել Հունանյան, «Փյունիկ»
Արամ Քալաշյան, «Խիմկի» Ռուսաստան
Պաշտպաններ
Համլետ Ասոյան, «Փյունիկ»
Արտաշես Ասծատրյան, «Փյունիկ»
Սիփան Դավթյան, «Բանանց»
Հովհաննես Վերանյան, «Իմպուլս»
Արմեն Մանուչարյան, «Բանանց»
Արման Բարսեղյան, «Բանանց»
Արմեն Ղազարյան, «Բանանց»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Սարգիս Շահինյան, «Միկա»
Նաիրի Մինասյան, «Բանանց»
Արամ Մուրադյան, «Շիրակ»
Ալիկ Առաքելյան, «Միկա»
Էդուարդ Ավագյան, «Բանանց»
Արամ Սարգսյան, «Բանանց»
Կարեն Հարությունյան, «Բանանց»
Մհեր Սահակյան, «Իմպուլս»
Հարձակվողներ
Վիուլեն Այվազյան, «Փյունիկ»
Վարդան Բակալյան, «Փյունիկ»
Հովհաննես Մաճկալյան, «Գանձասար»
Մայիսի 20-ին' ժամը 16:00 հավաք, ժամը 17:00 մարզում
Մայիսի 21-ին' ժամը 11:00, 17:00 մարզումներ
Մայիսի 22-ին' ժամը 11:00, 17:00 մարզումներ
Մայիսի 23-ին' ժամը 16:00 ընկերական խաղ
Մայիսի 24-ին' ժամը 17:00 մարզում
Մայիսի 25-ին' ժամը 16:00 ընկերական խաղ


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը