Ադրբեջանական սկանդալ՝ Եվրատեսիլում
Այլ
Shamshyan.com. Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի գլխավոր հովանավորը TeliaSonera հեռուստահաղորդակցային գերհսկան դարձավ: Փաստը Շվեդիայում մրցույթի նախօրեին սկանդալ առաջացրեց: Բանն այն է, որ հեռահաղորդակցային գերհսկան նախկին խորհրդային մի շարք երկրներում ունի դուստր ընկերություններ: Ադրբեջանական ընդդիմադիր Ազալդըգ ռադիոկայանը հայտնել է, որ նախկին խորհրդային երկրների ղեկավարությունները կասկածվում են հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, որոնց իրավունք է տրվել TeliaSonera-ի կողմից գաղտնալսել իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև ընդդիմադիր ակտիվիստների հեռախոսազրույցները: Շվեդիայում մրցույթի մեկնարկից առաջ սկանդալ ծագեց, երբ պարզվեց, որ մրցույթի գլխավոր հովանավորն է TeliaSonera-ն: Վերջինիս ղեկավարությանը կասկածում են Ուզբեկստանի ներքին շուկա մուտք գործելու, ինչպես նաև հատուկ ծառայություններից հեռախոսային ձայնագրությունները գաղտնալսելու նպատակով երկրի իշխանություններին մի քանի հարյուր միլիոն դոլար փոխանցելու մեջ: Ընկերությունը մեղադրվում է նաև Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իշխանություններին ընդդիմադիր ուժերի ղեկավարների և առաջնորդների բջջային հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն տալու մեջ: Հաստատուն աղբյուրների վկայությամբ, Ադրբեջանում TeliaSonera-ի ներկայացուցիչ Azercell օպերատորը թույլատրել է Ադրբեջանի հատուկ ծառայություններին գաղտնալսել ընդդիմադիր լրագրող Ագիլ Խալիլի հեռախոսազրույցներն այն բանից հետո, երբ լրագրողն իշխանությունների հասցեին քննադատական հոդվածներ հրապարակելու հետևանքով իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումներ տարածեց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան