«Իշխանությունը ձևավորվելու է հրապարակներում, այնպես, ինչպես՝ 88-ին». մեկնարկել է Նախախորհրդարանի հանրահավաքը
Քաղաքական
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Նախախորհրդարանի հանրահավաքը:
Տիգրան Խզմալյանն իր խոսքում նշեց, որ եթե որևէ երկրից քսան տարվա ընթացքում պակասել է բնակչության կեսը, ուրեմն այդ երկրում պատերազմ է ընթանում:
«Եթե օկուպանտների ազգանունները հնչում են հայերեն, դա չի նշանակում, որ իրենք ազգի դավաճաններ չեն, մեր քաղաքների, գյուղերի կեսը չկա, օրական հարյուրավոր մարդին հեռանում են երկրից»,- ասաց Խզմալյանը:
Վերջինս նշեց, իրենք չեն դառնա կուսակցություն, քանի որ կուսակցությունները պառակտում են երկիրը:
«Ո՛չ մի կուսակցություն, իշխանությունը ձևավորվելու է հրապարակներում, այնպես, ինչպես՝ 88-ին», ասաց նա:
Խզմալյանն ընդգծեց, որ ժողովուրդը չի դիմադրում, քանի որ այս իշխանությունները վարվում են այնպես, ինչպես Եղեռնի տարիներին՝ մարդկանց պահում են կիսասոված վիճակում, իսկ մեր երկրում ամեն ինչն է կիսատ՝ կիսասոված, կիսագրագետ, կիսաազատ, կիսաժողովրդավար։
«Այլևս չխաբվենք, ոչ ոքի չենք հավատում, հավատում ենք միայն մեզ։ Ազատագրական պայքար է մեզ սպասում, այստեղ քայլ առ քայլ ձևավորելու ենք իշխանություն»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան