Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը Հոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործի Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու» Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունը Ծառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք» Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել» Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումները Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավոր 

Լիկա Մեսրոպյան. «Կցանկանայի տնօրինել սանէպիդ կայանը»

Հասարակություն

Հավանաբար քչերը գիտեն, որ Լիկա Մեսրոպյանը՝ նույն ինքը՝ Laki dessert ART studio-ի հիմնադիրը նաև դերասանուհի է: Դրամատիկական թատրոնում նա իր կարիերան սկսել է խաղալով գլխավոր դերեր, որին զուգահեռ կարողացել է հիմնել և ղեկավարել սեփական բիզնեսը: ArmStar.am- զրուցել է այս հետաքրքիր անձնավորության հետ արվեստ-տորթերի և առհասարակ իր գործունեության մասին:

Լիկա, Դուք ժամանակին խաղացել եք թատրոնում, որպես մոդել փայլել ամսագրի շապիկին: Հետո անսպասելի հեռացաք ասպարեզից: Ինչու:

Այո, իսկապես, ես 16 տարեկան հասակից, 16 տարի խաղացել եմ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և իմ դերասանուհու մասնագիտությունը ստացել եմ հենց այնտեղ: Դերասանուհու իմ կարիերան սկսել եմ՝ մարմնավորելով Բեատրիչեի կերպարը «Սեր, Ջազ և Սատանա» ներկայացման մեջ: Հետագայում այս դերն ինձ թույլ տվեց հանգիստ խաղալ Ջուլիետի դերը: Շատ ներկայացումներում եմ խաղացել և շատ դերեր մարմանվորել՝ Լեդի Մագբեթ, Օֆելյա և այլն:

Իսկ թատրոնից հեռացա, քանի որ իմ կյանքում ամեն ինչ շատ արագ ու անսպասելի է լինում, ես որոշումներ կայացնում եմ մի քանի վայրկյանի ընթացքում: Թատրոնում ինձ միշտ գրավել են նոր դերերով և առաջարկներով, սակայն ես ուզում էի դուրս գալ: Արդյունքում արդեն երեք տարի է, որ թողել եմ բեմը և այլևս թատրոնում չեմ խաղում:

Բեմից հետո Ձեզ տեսանք արդեն սպիտակ խալաթով ու խոհարարի գլխարկով: Այդ նախասիրությունն ու շնորքը միշտ եք ունեցել, թե բեմական դադարի ընթացքում եք ձեռք բերել:

Ես իմ սեփական բիզնեսը փորձել եմ ստեղծել 16 տարեկան հասակից սկսած, թատրոնում աշխատելու տարիներին զուգահեռ: Բազմաթիվ բիզնես նախագծեր եմ իրականացրել և վերջապես գտել եմ իմը: Այդ շնորքը ձեռք եմ բերել Laki dessert ART studio-ն բացելուց հետո: Կարող էի և չհմտանալ այս գործում, բայց կարծում եմ, որ հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ դու տիրապետում ես քո բիզնես աշխատանքին: Օրինակ, երբ ես հիմնել էի մոդելային գործակալություն, ես և մոդելավորողն էի և «բանվորը»: Իսկ առհասարակ, ես այսպիսի հաջողություն չէի ունենա, եթե կողքս չլինեին մայրս, ով խելքի աղբյուր է և քույրս, ով դիզայներ է, և նրա ձեռքի շնորքն ամենուր է:

Ձեր պատրաստած և ձևավորած տորթերը հիշեցնում են արվեստի գործեր, երբևէ մասնակցել եք մրցույթների և ինչ մրցանակներ եք ստացել:

Առհասարակ, ես խուսափում եմ մրցույթներին մասնակցելուց, գտնում եմ, որ դրանք ինչ-որ առումով ձևական բնույթ են կրում, ինձ համար կարևորն իմ հաճախորդների գնահատականն է, այն առավել օբյեկտիվ է: Սակայն նշեմ, որ չմասնակցելով հանդերձ, արժանացել եմ տարբեր մրցանակների, օրինակ՝ «Հայուհի 2013 համազգային մրցանակաբաշխությանը» համաժողովրդական վստահություն ունենալու համար արժանացել եմ փոքր և միջին բիզնեսի կին կազմակերպիչ անվանակոչմանը, անակնկալ ստացել եմ նաև միջազգային մրցանակ «Эра Качества»:

Laki dessert ART studio-ի տորթերն առանձնանում և հիշվում են իրենց յուրահատուկ ձևավորմամբ: Ինչպես եք կարողանում այդքան վարպետորեն պատրաստել և առհասարակ, ձևավորելիս հաշվի առնում եք թե ով է պատվիրատուն:

Իհարկե հաշվի առնում ենք, քանի որ մինչ պատվերն ընդունելը, մենք զրուցում ենք մեր հաճախորդների հետ, փորձում ենք հասկանալ նրանց ճաշակը, տարբեր հարցեր ենք տալիս և միայն պատվիրատուի հոգեբանությունը պատկերացնելուց հետո գալիս ենք ընդհանուր որոշման: Ինչ վերաբերվում է տորթերի ձևավորմանը, մենք երբեք չենք օգտվում ոչ մի տեղից, ինչպես նկարիչն է ավելի լավ նկարում, մենք էլ անդադար կատարելագործվում ենք և չենք բավարարվում ձեռք բերածով:

Տեղյակ եմ, որ հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ են Ձեզ մոտ պատվիրում իրենց առիթների տորթերը: Քմահաճ չեն մեր աստղերը, կարողանում եք նրանց գոհացնել:

Ինձ համար շատ հեշտ և հաճելի է նրանց հետ աշխատելը, նրանք ինձ վստահում են և ամեն ինչ թողնում են իմ հայացողությանը:

Ես գիտեմ, որ Դուք լինելով Laki dessert ART studio-ի տնօրեն, Ձեր աշխատողների հետ միասին հավասարապես մասնակցում եք բոլոր գործերին: Ինչն է Ձեզ գրավում աշխատանքի պրոցեսում և դրա որ մասն եք Դուք իրականացնում:

Իսկապես ես ներկա եմ լինում և մասնակցում եմ տորթերի պատրաստման աշխատանքներին: Խստորեն հետևում եմ, որ անթերի մաքրություն լինի, հաճախակի փոխվեն ձեռնոցները, սեղանը մաքրող պարագաները: Երբեք մեր խոհանոց չի կարող մտել ոչ մաքուր հագուստով կամ հիվանդ աշխատակից: Այդ ամենին հետևելուց բացի ես նաև օգնում եմ իմ աշխատողներին և քանի որ սիրում եմ ստեղծագործական պրոցեսը, ինքս ձևավորում ու վերջնական տեսքի եմ բերում տորթը:

Կան տորթեր, որոնք ունեն իրենց պատմությունը և Ձեզ համար ամենատպավորիչն են:

Ինչպիսի մարդ որ լինում է պատվիրատուն (հեշտ կամ դժվար), այդպես էլ պատրաստվում է տորթը: Կամ օրինակ հարսանեկան տորթերի պատվերների ժամանակ եթե այն թեթև և հեշտությամբ է պատրաստվում, ապա գիտենք, որ երջանիկ են լինելու: Մեր տոնական տորթերը կարծես թալիսման լինեն: Մենք միշտ կապ ենք ունենում մեր պատվիրատուների հետ և նրանց ամուսնության մեկ ամյակի կապակցությամբ նվերներ ենք մատուցում նրանց: Մեր գործունեության 10 տարիների ընթացքում մեկ դեպք է եղել, որ տորթն այդպես էլ չէր հաջողվում և մեծ դժվարությամբ պատրաստվեց: Հետո իմացանք, որ զույգը բաժանվել է:

Ըստ Ձեզ, ի տարբերություն Ձեր մյուս գործընկերների, որն է Ձեր առավելությունը, ինչով եք Դուք առանձնանում և գրավում պատվիրատուներին:

Ինչպես նշեցի, ինձ համար շատ կարևոր և առաջնային է անթերի մաքրությունը: Այն մեզ մոտ պահպանվում է խստորեն և լիարժեք: Մենք մեր խմորեղեններն ու տորթերը պատրաստում ենք ինչպես տանը: Երբեք չենք օգտագործում ոչ մի հավելում կամ ժամկետը պահպանելու համար կայունացուցիչներ: Ես չեմ ուզում ստանալ եվրոպական խմորեղեն, մեզ մոտ ամեն ինչ ավանդական է: Բացի այդ մենք գնում ենք բարձրակարգ մթերքներ, իսկ տորթերի պատրաստման ընթացին կարող են հետևել անգամ մեր հաճախորդները:

Վերադառնանք Ձեր դերասանուհու կարիերային: Վերջերս հեռուստադիտողը Ձեզ տեսավ Խաղից դուրս հեռուստասերիալում, որտեղ Դուք մարմնավորում էիք գլխավոր հերոսի կնոջը: Ինչպես է ստացվեց այդ համագործակցությունը և արդյոք սա նշանակում է, որ Դուք վերադարձել եք Ձեր հիմնական մասնագիտությանը:

Դեռ թատրոնում աշխատելու տարիներից ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, սակայն հրաժարվել եմ: Այս անգամ չկարողացա մերժել, քանի որ այդտեղ ընդգրկվել էին պրոֆեսիոնալ դերասաններ և պրոֆեսիոնալ ռեժիսոր: Նրանց հետ աշխատելն ինձ համար մեծ հաճույք է եղել: Ինձ համար կարևոր էր նաև, որ իմ մարմնավորած հերոսուհու բիզնեսն իրականում իմ՝ Laki dessert ART studio-ն էր: Իսկ ընդհանրապես ես նախընտրում եմ գեղարվեստական ֆիլմեր և լավ սցենար:

Դժվար չէր համատեղելը:

Շատ դժվար էր, չէի կարողանում կենտրոնանալ, երկու գործ անելը կարծում եմ սխալ է, դրա համար էլ ժամանակին թողեցի թատրոնը:

Եվ մեր վերջին հարցը. ինչ երազանք կամ ցանկություն ունի Լիկա Մեսրոպյանը:

Ես մեծ ցանկություն ունեմ Հայաստանում թողնել իմ լուման, կցանկանայի տնօրինել հանրապետական սանէպիդ կայանը, քանի որ կարծում եմ այդ կառույցում անելիքներ շատ կան: Մեծ ուշադրություն կհատկացնեի սննդի ոլորտին, քանի որ տեղյակ եմ այդտեղ առկա բացթողումներին:

Զրուցեց՝ Գայանե Խաչատրյանը /ArmStar.am/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Ամենադիտված