Նախկին քաղաքապետի եղբոր որդին «Range Rover»-ով բախվել է «BMW»-ին և «Ford»-ին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունել Կոտայքի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Չարենցավանի վարչական շրջանում բախվել են 20-ամյա Ավիկ Միրզոյանի վարած «Range Rover» մակնիշի 11 ՍՍ 004 համարանիշի, 32-ամյա Վահրամ Մակինյանի վարած «Ford» մակնիշի՝ 28 ՕՕ 897 համարանիշի և 50-ամյա Արթուր Սեյրանյանի վարած «BMW» մակնիշի 35 ՏD 090 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար զոհեր և վիավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը, ըստ տեղեկությունների, «Range Rover»-ի վարորդն է եղել, ով ըստ հավաքավածների՝ Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի եղբոր որդին է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան