«Մեր ժողովուրդը 10.000 դրամանոց կուտն ուտում է, 100.000 դրամներով պատժվում» (տեսանյութ)
Քաղաքական
«Այն մարդիկ, որոնք փող վերցրեցին սա դրա պատասխանն է, էն մարդիկ, որոնք փող բաժանեցին ու իրենց թվում է՝ մի քիչ կոպեկ փախցրին, իրենք տասնապատիկ են պատժվելու, չեն մարսելու էդ կաշառքը… Նրանք այդ գումարները պետք է հանեն տասնապատիկ, որ ծախսել են ընտրությունների ժամանակ: Մեր ժողովրդի մի մասը այս պարզ բանը չի հասկանում, կուտը, 10.000 դրամանոց հատիկն ուտում է ու 100.000 դրամներով պատժվում »,- aravot.am-ի փոխանցմամբ այսօր դատախազության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց պարոն Մանուկյանը:
Հետո, անդրադառնալով կառավարության նախաձեռնած 30 տոկոսի սուբսիդավորմանը, ասաց. «Մոտ 480 միլիարդ դրամ պետք է կոմպենսացնեն: Այդ գումարը բյուջեում չկա: Բյուջեն հասատել ենք մի քանի ամիս առաջ, այդպիսի գումար նախատեսված չէ բյուջեում: Սա նշանակում է, որ իրենք մեծ բլեֆ են անում, եթե ասում են բյուջեից ենք կոմպենսացնելու: Եթե բյուջեից է, դա մեր գումարն է, որովհետեւ բյուջեն հավաքվում է հարկատուների եւ քաղաքացիների վճարումների հաշվին: Դա նույն քաղաքացու վզին է նստած, քաղաքացու գրպանին է խփում: Այսինքն գազի գինը չի կոմպենսացվում, ավելանում է այնքան, ինչքան ավելանում է:
Մյուս տարբերակը կարող են անեն՝ արտաքին պարտատոմսեր վաճառեն, ինչը նշանակում է՝ մեր արտաքին պարտքերը ավելացնել այնքանով, ինչքանով ուզում են կոմպենսացնել այդ գումարները…Այս խեղաթյուրված իրականությունը, որը ներկայացնում է մեր կառավարությունը՝ ուղղակի սուտ է: Սրանք գռփելու քաղաքականություն են իրականացնում, որը կործանելու է հայ ժողովրդին: Այս կարգի գների թանկացում որեւէ երկրում չի իրականացվում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան