«Մենք Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն ենք»
Քաղաքական
Ազգագրագետ, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանն այսօր հանրահավաքի ժամանակ հավաստիացրեց, որ նախախորհրդարանի անդամներն իշխանություն չեն ուզում, ուզում են ձեւավորել նոր Հայաստան՝ նոր իշխանությամբ: Այս մասին գրում է aravot.am-ը: «Ստեղծել հանրային պետություն: Մենք նաեւ դուք եք, միայն նախախորհրդարանը չենք: Մենք նաեւ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն ենք: Մեր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանը, Սերժ Սարգսյանը պետք է ապրեն բոլոր հավասար նորմերով, ոչ այն նորմերով, որ ապրում են, այլ այն ներմերով, որ ապրում ենք մենք: Մեր երկրում օտար քաղաքացի չկա, մեր երկրում կան օտար արժեքներ, որոնք եկել են ոչ թե օտար տեղերից, այլ մեր միջից են ծնվել»:
Նրա խոսքերով, իրենք կոմպլեքսներ ու ամբիացիաներ չունեն, պարզապես գիտակցում են, որ երկիրը օրհասական վիճակում է. «Նոր քաղաքապետ է ընտրվել, բայց այստեղ հավաքվածներից ո՞վ գիտի քաղաքապետի հաջորդ տարվա անելիքը. չգիտենք, որովհետեւ ընտրությունները խոստումներ են, ծրագրեր չեն»: Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց հասարակական լայն ընդվզումը եսակենտրոնության դեմ է, երկրի համար է, ամենակարեւոր արժեքների պաշտպանության համար է:
Նա նաեւ հիշեցրեց «Առագաստ» սրճարանում տարիներ առաջ Պողոս Պողոսյանի սպանությունը եւ «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի դեպքը եւ հորդորեց բոյկոտել՝ «սպանության որջերը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան