Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Իշխանական բազկաթոռը «գետնեց» Զարուհի Փոստանջյանին

Վերլուծական

Պարզվում է՝ Ազգային ժողովի նիստերից ոչ պակաս բոցաշունչ ընթացք են ունենում նաև ԱԺ հանձնաժողովների նիստերը: Այսօր Պետաիրավական հանձնաժողովի նիստում պատգամավորներն այն աստիճան էին աշխուժացել, որ Զարուհի Փոստանջյանը, ով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հատուկ վերաբերմունքի օբյեկտն էր և հանձնաժողովի «կրակը», այն աստիճան ակտիվացավ ու սկսեց կաշվե բազկաթոռի վրա ոգևորված ճոճվել, շուռումուռ գալ, որ անգամ աթոռն էլ չկարողացավ դիմանալ ընդդիմադիր պատգամավորուհուն, կոտրվեց, թե տեղից դուրս եկավ ու երկու կես եղավ, Զարուհին էլ ընկավ ու ամբողջ մարմնով պառկեց գետնին:

- Էս հանձնաժողովը վերջը դառնալու ա հաշմանդամների հանձնաժողով,- բացականչեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով այդ օրը հազիվ էր կաղալով քայլում, ձեռքի միջնամատին էլ երկաթյա «զրահ» էր հագցրել:

- Դո՞ւք էլ եք ընկել:

- Հա, բայց ոչ աթոռից,- Հարությունյանի փոխարեն ծիծաղելով պատասխանեց հանձնաժողովի նիստին մասնակցող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Դե, Հարությունյանը, ինչպես հայտնի է, նաև էքստրեմալ տուրիզմի, սրընթաց լեռնային գետերով նավարկությունների սիրահար է, այնպես որ, Աստված գիտե, թե նա որտեղից կարող էր ընկած լինել:

Քանի որ Զարուհուն ոչ մի բան չէր եղել, աշխուժացած մասնակիցներն ավելի էին աշխուժացել՝ սրտապնդվելով Փոստանջյանի՝ տեղի ունեցածի հանդեպ դրսևորած թեթև վերաբերմունքով: Իհարկե, բնական էր, որ ոստիկանների հետ երբեմն կենաց ու մահու կռիվներ մղած ու չոր ասֆալտին գետնված Փոստանջյանին Ազգային ժողովի գորգապատ հատակը չէ, որ կարող էր հանկարծ ու լացացնել: Չնայած, հենց այդ նիստի ժամանակ մեկ փորձ չէ, որ արվեց որոշ պատգամավորների կողմից՝ Զարուհու ընդդիմադիր ավյունը շիջելու համար: Չի կարելի բացառել, որ հենց այդ նեգատիվ էներգիան էլ, ի վերջո, անդրադարձավ բազկաթոռի ամբողջականության վրա:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Փոստանջյանը նիստի օրակարգում ընդգրկված օրինագծերի քննարկման ժամանակ օրինակ բերեց «ՍԱՍ-ի Արտակի» կողմից կազմակերպված ընտրակեղծիքները: Պարզվեց՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի նրբին ականջների համար «ՍԱՍ-ի Արտակ» բառակապակցությունն անտանելի վիրավորանք է:

- Ես հասկանում եմ, որ Ձեր համար մեծ պատիվ է մեր կուսակցության անունը հնչեցնել, բայց կոչ կանեի կոռեկտության սահմաններում մնալ,- գործընկերոջ պատվի համար հերթական «դոշ տալու» գործընթացում հակադարձեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

- Բայց իրա խանութի անունը «ՍԱՍ» ա, հո ե՞ս չեմ էդ անունը դրել, կոռեկտության ի՞նչ հարց կա,- փորձեց արդարանալ Փոստանջյանը՝ այն դեպքում, երբ նույն պատգամավորը նիստի ժամանակ տեղի-անտեղի քրքջում էր կամ բարձր խոսում Փոստանջյանի կամ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ելույթների ու հարցադրումների ժամանակ՝ ակնհայտ անհարգալից վարք դրսևորելով գործընկերների նկատմամբ:

Իսկ երբ հերթը հասավ նրան, որ հերթական օրենսդրական փոփոխության հեղինակ Դավիթ Հարությունյանը պետք է ներկայացներ հերթական հարցը և նիստի նախագահությունը փոխանցվեց Էդմոն Մարուքյանին, նիստն ընդհանրապես վերածվեց խոսք ու զրույցի, կրքերն էլ՝ թեժացան:

Հազիվ էր Հարությունյանը հարցը ներկայացրել, երբ նիստը նախագահող Մարուքյանը վրա բերեց.

- Ես հարց ունեմ:

- Յա՜, բա մե՞նք, հլը մի հատ ասա հարցեր ունե՞նք, չունե՞նք, նոր,- առարկեց Գագիկ Ջհանգիրյանը:

- Էս ասա՝ դեմոկրատական դեսպոտիզմ ես հաստատել, էլի:

- Ա՛յ, սենց ա լինում, որ աթոռ են տալիս՝ հենց աթոռին նստում են, վե՛րջ, էլ ամեն ինչ մոռանում են, մենակ իրանք՝ իրանց,- սկսեցին բողոքել ներկաները:

Իսկ երբ արդեն հարցերն ավարտվեցին, նախագահողը միանգամից փորձեց «կարճ կապել».

- Լա՛վ, որ էլ հարցեր չկան, քվեարկենք:

- Ո՞ւր քվեարկենք, բա ելույթնե՞րը:

Էդմոն Մարուքյանի վարած նիստն էլ, դրա ընթացքում արձանագրված գերակտիվությունն էլ, ըստ էության, քանդեց Զարուհի Փոստանջյանի «տակը». հենց նման մի ասել-խոսելու, շուռումուռ գալու ժամանակ էլ հանկարծ ու լսվեց չարաբաստիկ դխկոցը՝ հսկայական կաշվե բազկաթոռը երկու կես եղավ մեջտեղից և ընդդիմադիր պատգամավորն ամբողջ մարմնով հայտնվեց գետնին:

- Ըհը՛, քո ձեռն աթոռն էլ չի դիմանում,- փոխանակ գործընկերոջը օգնության հասնելու՝ տեղից կանչեց քրքջացող Հովհաննես Սահակյանը:

Իհարկե, սա պատահականություն էր, իհարկե, նման բաները բոլորի հետ էլ կարող են պատահել, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ Ազգային ժողովի «իշխանական» բազկաթոռը տվյալ դեպքում կոտրվեց հենց միակ ընդդիմադիր պատգամավորի տակ, իսկ իշխանական պատգամավորներն ու նախարարը պինդ-պինդ մնացին իրենց աթոռներին նստած:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված