«Ազգ». Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, բայց գոյություն չունեցող շենքեր
Հայկական Մամուլ
Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում կան հետերկրաշարժյան «Շերամ-1», «Շերամ-2» եւ «Մուշ-1», «Մուշ-2» թաղամասերում գրանցված թվով 599 շենք-շինություններ, որոնք իրականում որպես այդպիսիք գոյություն չունեն: Դա պարզվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանձնարարությամբ վերջերս իրականացված գույքագրման ընթացքում: Նշվածների մեծ մասը կամ միայն հիմքեր են, կամ տարիների անտերությունից ու թալանից այնպիսի վիճակում հայտնված կիսակառույցներ, որ շենք-շինություն համարվել այլեւս չեն կարող:
Այս մասին օրերս լրագրողներին տեղեկացրել է փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը : Նշվել է նաեւ, որ ըստ ուսումնասիրությունների, այդ կառույցներից 57-ն, այնուամենայնիվ, հնարավոր է հիմնավոր նորոգման միջոցով բնակության համար պիտանի շենքեր դարձնել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը