«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները 

«Ազգ». Զավեշտն ու կարկուտը՝ մեկ պաշտոնյայի հայտարարություններում

Հայկական Մամուլ

Հակակարկտային համակարգի անարդյունավետության ակամա վկայություն

Արմավիրի մարզում մայիսի 12-ի կարկուտի մասին մեր հրապարակմամբ («Բերքի կորուստը՝ 45-50 տոկոս արդյունավետության հակակարկտային համակարգի հետեւանք», «Ազգ», 14.05.2013) նշել էինք, որ դրա աղետալի հետեւանքները Հայաստանում ստեղծված գազագեներատորային հակակարկտային համակարգի խիստ ցածր՝ 45-50 տոկոս արդյունավետության պատճառով էին: Ընդ որում, այդ արդյունավետությունը գործում է թույլ, միջին եւ ուժեղ կարկուտների դեպքում, իսկ շատ ուժեղ եւ աղետալի կարկուտների դեպքում ընդհանրապես անհայտ է դրա արդյունավետությունը: Նշենք նաեւ, որ այս եզրակացությունները ոչ թե մերն են, այլ նշված էին 2008-ի սեպտեմբերի 18-ի կառավարության ընդունած որոշման մեջ: Այնուամենայնիվ, 5 տարի առաջ կառավարությունը նախապատվությունը տվել էր հենց այս համակարգին, չնայած ճիշտ կլիներ վերականգնել խորհդային տարիներին գործող եւ խիստ բարձր՝ 94 տոկոս արդյունավետություն ունեցող հրթիռահրետանային համակարգը:

Նույն օրը արտակարգ իրավիճակների նախարարությունում մամուլի ասուլիսով հանդես եկավ «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը , ըստ էության փաստելով, որ մեր հակակարկտային համակարգն արդյունավետ չէ: Նա ընդհանրապես չանդրադարձավ ստեղծված հակակարկտային համակարգի արդյունավետությանը, ինչն, իհարկե հասկանալի էր: Հրապարակայնորեն ընդունել, որ իր ղեկավարած համակարգը ունի ցածր արդյունավետություն եւ ինքն ու շատ ուրիշները պարզապես անիմաստ վատնում են պետական միջոցները, պաշտոնյան չէր կարող: Մյուս կողմիցՙ նա չէր կարող նաեւ ասել, որ համակարգն ունի բարձր արդյունավետությունՙ հակասելով կառավարության որոշման մեջ նշված հիմնավորումներին եւ իրականությանը: Փոխարենը վերոնշյալ չինովնիկը հանդես եկավ զավեշտալի հայտարարություններով:

Համաձայն նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության՝ Ռոբերտ Հովսեփյանը ասել է, որ «չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 գյուղական համայնքների 50 հազար հեկտար ընդհանուր տարածքից 13 հազարը հեկտարը», ապա նշել է, որ մայիսի 12-ին Արմավիրի կայաններից կատարվել է 19227 կրակոց, իսկ Արագածոտնի մարզում՝ 8810 կրակոց: Սակայն, նրա եզրակացությամբ, «քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտային պրոցեսը գերհզոր էր, հնարավոր չեղավ ամբողջովին խուսափել աղետալի հետեւանքներից»:

Նախ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ հենց 50 գյուղական համայնքների մասին նա նշեց, ինչո՞ւ է նրանցից յուրաքանչյուրին վերագրվել 1000 հա տարածք, ինչո՞ւ հենց 50 հազար հա տարածքը պետք է պաշտպանվի կարկուտից, եթե Հայաստանում 154 հազար հա ոռոգվող գյուղատնտեսական հողեր կան: Կամ ի՞նչ կապ ունեին չորս մարզերի այդ 50 գյուղերը կարկուտից տուժած միայն Արմավիրի մարզի 43 գյուղերի հետ: Կամ Արմավիրի մարզի ավելի քան 90 գյուղերից ո՞ր գյուղերի տարածքներն էին հայտնվել կարկուտից իբր պաշտպանված 13 հազար հա-ի մեջ: Մենք չգիտենք, թե հակակարկտային ծառայությունը ղեկավարող այս մարդն ունի՞ համապատասխան մասնագիտական կրթություն, թե՞ ոչ, կամ ինչո՞ւ է հենց նա նշանակվել այս պաշտոնում, բայց նշված հարցերին նրա չպատասխանելը նույնպես հասկանալի ենք համարում:

Ինչպե՞ս կարող էր Ռոբերտ Հովսեփյանը հայտարարել, օրինակ՝ թե խոսքը ո՞ր գյուղերի մասին է, որոնք պաշտպանվել էին կարկուտից, քանի որ գտնվել են նրա հիշատակած պաշտպանվող 13 հազար հա տարածքների մեջ: Չէ՞ որ այդ գյուղերի բնակիչները նրան կհրավիրեին իրենց ցանքատարածություններ եւ, մեղմ ասած, ցույց կտային հակակարկտային համակարգի անմիջական ազդեցությունը իրենց հողերի եւ բերքի վրա:

Վերոնշյալ պաշտոնյան չի նշել նաեւ, թե իր հիշատակած 50 հազար հա-ից ո՞ր մասն է ընկնում կոնկրետ Արմավիրի մարզում 45 հազար մշակվող գյուղատնտեսական հողերի մեջ եւ որ մասը՝ կարկուտից վնասված 15-17 հազար հա-ի մեջ: Գուցե ինքն էլ չգիտի կամ խուսափում է մանրամասներից: Բանն այն է, որ մանրամասնելու դեպքում նա ավելի է խճճվելու նորանոր հարցերի մեջ եւ ստիպված է լինելու ընտրություն կատարել «ինչո՞ւ այդպես աղետալի եղան կարկուտի հետեւանքները» հարցի երկու պատասխանների միջեւ: Պատասխան առաջին՝ խոստովանել, որ համակարգն իրոք անարդյունավետ է, պատասխան երկրորդ՝ որ ինքն ու իր ղեկավարած կառույցը վատ են աշխատում եւ տվյալ դեպքում չեն կատարել իրենց պարտականությունները:

Այդուհանդերձ, ամենացավալին այլ բան է: Ռոբերտ Հովսեփյանը հայտնել է, որ ապագայում եւս 1200 հակակարկտային եւ նոր ռադիոլոկացիոն կայաններ կտեղադրվեն Հայաստանի տարածքում: Խոսքը, բնականաբար, նույն գազագեներատորային կայանների մասին է, քանի որ չի ասվել, որ դրանք կլինեն այլ համակարգի կայաններ: Այսինքն, նորից կվատնվեն գումարներ եւ տեղակայված կայանները հերթական անգամ իրենց անարդյունավետությունը ցույց կտան ուժեղ կարկուտների ժամանակ: Այս մտավախությունը հայտնեցինք մեր թերթում 4 տարի առաջ («Անտրամաբանական մոտեցում հակակարկտային համակարգի ընտրության հարցում», «Ազգ» 22.07.2009 թ.), ինչն ապացուցվեց այս տարվա մայիսի 12-ին: Էլի՞ ապացույցներ են պետք ...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
Ամենադիտված