ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է Սարգսյանի և Ալիևի հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերեն
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ մայիսի վերջին՝ տարածաշրջանային այցի ժամանակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերեն ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ նախնական փաստաթղթի ստորագրման ժամկետների շուրջ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ խոսքը հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ համընդհանուր փաստաթղթի մասին է, որը տևական ժամանակ է՝ քննարկվում է բանակցությունների ժամանակ: Արդեն գրել էինք՝ քանի որ Հայաստանում ընտրություններն ավարտվել են, իսկ Ադրբեջանում էլ հոկտեմբերին են կայանալու նախագահական ընտրություններ, Արցախի հարցով միջնորդները ջանում են կարգավորել խնդիրը:
Երեկ, Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջև կայացած հանդիպման ժամանակ, նույնիսկ ֆինանսական օժանդակության հարց է քննարկվել, եթե զարգացումները գնան հանգուցալուծման ճանապարհով: Առայժմ անհայտ է, թե Հայաստանն ինչ կորուստներ կկրի այդ պայմանավորվածության արդյունքում, բայց որ ազատագրված տարածքների առնվազն մի մասը կկորցնենք, գրեթե անխուսափելի է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը