«Ժողովուրդ». Սպանված մատուցողուհու գործով կա ձերբակալված մի աղջիկ
Հայկական Մամուլ
Մայիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 20-Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչ-որ մարդիկ կտրել էին 23-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը, ապա այրել բնակարանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սպանված մատուցողուհու գործով կա ձերբակալված մի աղջիկ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ այս ընթացքում Աջափնյակում մի խումբ տղաների եւ աղջիկների բերման են ենթարկում ոստիկանություն եւ բոլորի մարմինների վրա փորձում գտնել ճանկռվածքների հետքեր: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ սպանված Մարիամ Հունանյանի եղունգի տակ միս է մնացել, ինչից ոստիկանները ենթադրել են, որ սպանվելուց առաջ աղջիկը ճանկռել է իրեն սպանողին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը