Անհասկանալի է
Հայկական Մամուլ
Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը նախօրեին ներկայացրած էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար իր հիմնավորումների մեջ նշել է նաեւ ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության փոփոխությունները:
Արդեն երկու օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր տնտեսագետների հետ է խորհրդակցում՝ պարզելու, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվել հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս: Բայց անհնար է հասկանալ: Նույնիսկ ՀՀ կենտրոնական բանկը որեւէ անգամ կանխատեսումներ չի անում արտարժույթի վերաբերյալ, այն էլ երկարաժամկետ կտրվածքով:
Հետաքրքիր է՝ այդ ինչ գերհզոր ունակությունների տեր է Ռոբերտ Նազարյանը, որ, դրամ-դոլար փոխհարաբերությունների տրամաբանությունից դրդված, ինքնուրույն նախաձեռնել է բարձրացնել էլեկտրաէներգիայի արժեքը՝ չունենալով «Հայէլցանցեր»-ի ներկայացրած հայտը: Գուցե Նազարյանը մանրամասնի՞, թե դոլար-դրամ փոխարժեքի տատանումներն ինչ բնույթ կկրեն՝ դրամը շեշտակի կարժեւորվի՞, թե՞ ընդհակառակը՝ կարժեզրկվի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը