«Գագիկ Ծառուկյանը 2-րդ անգամ ջարդեց Տեր-Պետրոսյանի ծրագիրը»
Հայկական Մամուլ
Երկար ժամանակ մերձՀՀՇ-ական միջավայրում քննարկվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու ժամանակ հնչեցրած այն խոսքը, որ, բացի տարիքից, կա չառաջադրվելու ևս մեկ պատճառ, որի մասին ասել էր՝ «չեմ խոսի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ պատճառը եղել է ֆինանսական: Եղել են նախնական բանակցություններ, պայմանավորվածություններ, մասնավորապես՝ որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում նախընտրական կամպանիան կֆինանսավորի Գագիկ Ծառուկյանը, սակայն վերջինս հետագայում հրաժարվել է: Թե ինչու՝ «Հրապարակ»-ի աղբյուրները չեն ասել, սակայն կարծիք են հայտնել, որ նախորդ օրվա՝ ընդդիմադիր չլինելու իր հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը 2-րդ անգամ ջարդեց Տեր-Պետրոսյանի ծրագիրը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը