«ՀԺ». Հայաստանը հրաժարվո՞ւմ է նոր ատոմակայան կառուցելու գաղափարից
Հայկական Մամուլ
«ՀՀ կառավարության 2013-2017-ի ծրագիրը, որն առաջիկայում քննարկվելու Է Ազգային ժողովում, մի չափազանց հետաքրքիր յուրահատկություն ունի: Այս ծրագրում ակնարկ անգամ չկա Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մասին: Խնդիրն այն Է, որ վերջին 4-5 տարիներին կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել Է նոր ատոմակայանի մասին:
Կառավարությունը շարունակելու Է նաև Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները»,- մասնավորապես նշված Էր նույն այս կառավարության անցած տարի ներկայացրած ծրագրում: Սա հետաքրքիր Է նաև այն տեսանկյունից, որ 2008-ի հոկտեմբերի 2-ին ժողովրդին և Աժ-ին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում Է նոր ատոմակայան կառուցել»:
Սրանից անցել Է 4.5 տարի, իսկ նոր ատոմակայանի կառուցումը այդպես Էլ չի սկսվում: Կառավարության ներկայացրած ծրագրում նոր ատոմակայանի մասին հիշատակման բացակայությունը կարող Է նշանակել, որ Հայաստանն այլևս հրաժարվել է այդ գաղափարից»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը