Հրդեհ Սունդուկյան փողոցում
Արտակարգ Պատահար
Մայիսի 18-ին՝ ժամը 06.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.24-ին, մարվել՝ 07.45-ին: Ֆ. Աբգարյանին պատկանող թիվ 4 բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել է գույքը:
Հրդեհի հետևանքով 1952 թ. ծնված Ն. Սարգսյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան