Պատահար Գյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Մայիսի 17-ին՝ ժամը 23.41-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի 10 ՏՕ 972 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Նազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան