Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունների մասին օրենքը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր՝ շաբաթ օրը, ստորագրել է միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրենքը, որը թույլ է տալիս նաև միասեռ զույգերին երեխաներ որդեգրել. այս մասին հայտնել է Agence France-Presse-ը, փոխանցում է Лента-ն։
Ֆրանսիան, այսպիսով, դարձավ միասեռ ամուսնություններն օրինականացնող 14-րդ երկիրը աշխարհում։
Միասեռ ամուսնությունների օրինականացումն Օլանդի նախընտրական կարևոր խոստումներից մեկն էր, և այդ հարցի շուրջ բանավեճը շարունակվել էր մի քանի ամիս, ֆրանսիացիները, նաև՝ երկրի ընդդիմությունը, բողոքի ակցիաներ են կազմակերպել։
Սակայն, չնայած այդ ամենին, օրենքն այնուամենայնիվ, ընդունվեց. մայիսի 17-ին Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն ընդունեց, որ միասեռ ամուսնությունների մասին օրենքը համապատասխանում է երկրի սահմանադրությանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան