Սա կարիերայիս վատագույն մրցաշրջանն էր. Մոուրինյու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ատլետիկոյից» կրած պարտությունը:
«Ատլետիկոն» արժանի չէր հաղթանակի, սակայն նա հաղթեց, ինչի համար շնորհավորում եմ նրանց: Երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ ֆուտբոլով և չեմ ճանաչում այնպիսի մարզչի, ում բոլոր մրցաշրջանները ֆանտաստիկ են ստացվել: Այս մրցաշրջանը կարիերայիս վատագույն մրցաշրջանն էր: Մեկ մրցանակ ամբողջ տարում քիչ է և՛ ինձ համար, և՛ «Ռեալի» պես թիմի: Մրցաշրջանը ձախողեցին: Ես դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ: Այն, որ մամուլը ինձ տարբեր թիմեր է ուղարկում, նորմալ եմ վերաբերվում: Սակայն անկեղծ կլինեմ, և երբ Պերեսի հետ քննարկեն իմ ապագայի հարցը, ապա որոշման մասին հենց նույն օրը կհայտարարեմ»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը