Էդուարդ Արծրունյանի երազանքը` իրականություն....
Գիտություն և Մշակույթ
Մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի հիշատակին նվիրված հերթական միջոցոռումը, որի ընթացքում հանրությանը կներկայացվի նկարչի անդրանիկ` «Արծրունյանական գլուխգործոցներ» պատկերագիրքը, որը ներկայացնում է արվեստագետի տարբեր շրջաններում արված լավագույն ստեղծագործությունները: Այնուհետև տեղի կունենա Անահիտ Թադևոսյանի «Էդուարդ Արծրունյան-80» ֆիլմի դիտումը, որը հնարավորություն կընձեռի ներկաներին զուգահեռել Վարպետի արվեստը նրա մարդկային տեսակի հետ` ճանաչել կենդանի Էդուարդ Արծրունյանին:
Նախաձեռնության հեղինակը Էդուարդ Արծրունյանի Ֆեյսբուքյան էջի համակարգող, Վարպետին նվիրված «Ամենանկարիչ նկարիչը» քառալեզու գրքի հեղինակ, նրա 80-ամյա հոբելյանական ցուցահանդեսների համակարգող, լրագրող-արվեստաբան Անահիտ Կորյունն է, ով արդեն 4 տարի է, ինչ նկարչի արվեստի հանրայնացմամբ է զբաղվում:
Անահիտի փոխանցմամբ՝ պատկերագրքի հրատարակման մեկենասը Վարպետի ֆեյսբուքյան էջի համակիրներից է, ով գերադասում է անհայտ մնալ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)