Երկրպագուներին այլևս ոչինչ չկա ասելու. Ռամոս
Սպորտ
«Արքայական ակումբի» պաշտպան Սերխիո Ռամոսը գավաթի խաղարկության եզրափակչում «Ատլետիկոյի» հաղթանակը արժանի է համարում:
«Շնորհավորում եմ մրցակցին, նրանք արժանի էին հաղթանակի: Խփած գոլից հետո մենք թուլացանք, և մրցակիցը օգտվեց դրանից: Մենք ունեինք 3-4 հիանալի պահ, սակայն չկարողացանք օգտագործել դա: Այսպիսին է իրականությունը, և պետք է դա ընդունել: Երկրպագուներին այլևս ոչինչ չկա ասելու, չէ՞ որ մենք ոչինչ էլ չենք հաղթել: Այս տարի մնացինք ձեռնունայն, և պետք է մտածենք հաջորդ տարվա մասին»,- հայտարարել է Ռամոսը TVE-ին տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը