Թող «Յուվենտուսը» փոխի իր տրանսֆերային նպատակը, Մխիթարյանը մնում է. Լուչեսկու
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն վերջ է դրել Հենրիկ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության լուրերին:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանին ցանկանում է ձեռքբերել Թուրինի «Յուվենտուսը»:
«Մխիթարյանը մեզ համար շատ կարևոր խաղացող է, և մենք չենք պատրասվում վաճառել նրա տրանսֆերը: Թող «Յուվենտուսը» փոխի իր տրանսֆերային նպատակները, քանի որ հայ ֆուտբոլիստը մնում է Դոնեցկում: Մենք ցանկանում ենք հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում, իսկ Մխիթարյանն աճում է մեզ հետ»,-Լուչեսկուի խոսքերը մեջբերում է TUTTOmercatoWEB -ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը