Վլադիմիր Գասպարյանն ու Սեյրան Օհանյանը բանակցում են սպանված զինծառայողի հարազատների հետ
Հայաստան
Այս պահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակցում են մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների և հարազատների հետ:
Սեյրան Օհանյանը ինչպես տղայի հարազատներին, այնպես էլ լրագրողներին խոստացել է, որ կատարվածի համար բոլոր մեղավորները խստորեն պատժվելու են:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ աշխատակիցները չեն թույլատրում գալ Երևան, բայց վերջիններս փորձում են ամեն կերպ հասնել Կառավարության շենքի մոտ: Անգամ Երևան-Սեւան մայրուղում բախում է տեղի ունեցել ոստիկանների և սպանված զինվորի հարազատների միջև: Զինվորի հարազատները ջարդել են նրանց մեքենաները, որպեսզի բացեն դեպի Երևան եկող ճանապարհը:
Լուսանկարը՝ tert.am-ի


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից