Մոուրինյուն և Ռոնալդուն չներկայացան պարգևատրմանը (տեսանյութ)
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և առաջատար խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն «Ատլետիկոյին» գավաթի եզրափակչում պարտվելուց հետո չեն ներկայացել մեդալների հանձնման արարողությանը. տեղեկացնում է As-ն:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում երկու պորտուգալացիներն ել հեռացվել են դաշտից: Նախ՝ 75-րդ րոպեին հեռացվեց Ժոզե Մոուրինյուն, ապա լրացուցիչ 30 րոպեների ընթացքում Ռոնալդուն ստացավ իր երկրորդ դեղինը և լքեց խաղը:
«Արքայական ակումբի» մյուս բոլոր խաղացողները ներկա են գտնվել պարգևատրման արարողությանը և ստացել են եզրափակչի մասնակցի իրենց մեդալները, տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը