Զինվորի դին հետ են տանում
ԱՐԽԻՎ
Lurer.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վլադիմիր Գասպարյանի հետ մոտ 1 ժամ բանակցություններից հետո Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողները համաձայնվեցին ետ տանել իրենց որդու դին:
Սպանվածի հարազատներին խոստացել են օբյեկտիվ քննություն և նրանց հետ էլ նախարարը գնացել է գյուղ:
Նշենք, որ Սեյրան Օհանյանը ինչպես տղայի հարազատներին, այնպես էլ լրագրողներին խոստացել է, որ կատարվածի համար բոլոր մեղավորները խստորեն պատժվելու են:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին ծնողները դիակը տանում են գյուղ հուղարկավորության համար, որին կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Լուսանկարը՝ tert.am-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)