Ադրբեջանում հեղափոխություն կլինի. քաղաքագետ
Ադրբեջան
«Ադրբեջանում և Միջին Ասիայի երկրներում հնարավոր են քաղաքական փոփոխություններ»,-այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը «Ազադլիգ» թերթի հետ հարցազրույցում։ Գրում է haqqin.az-ը։
Նա միաժամանակ նշել է, որ ամենաբարդ իրավիճակում հայտնվել է Ադրբեջանը, քանի որ երկրի իշխանությունները կորցրել են իրենց վստահությունն Արևմուտքում և հիմա փորձում են ապավինել հրեաների օգնությանը՝ Արևմուտքի կողմից իրենց վրա գործադրվող ճնշումը վերացնելու համար։
«Ադրբեջանում բոլոր գործընթացները պայթունավտանգ են. ես չեմ բացառում նաև սոցիալական անկումը՝ լինի դա այս տարի, թե՝ մյուս տարի։ Ամեն ինչ կախված կլինի մի քանի գործոնից։ Արևմուտքը սկսել է նկատել, որ մարդկանց մոտ դժգոհության ալիքն աճում է ոչ միայն Բաքվում, այլև Ադրբեջանիի մյուս շրջաններում։ Իրավիճակը երկրում այնքան լարված է, որ ոչինչ բացառել պետք չէ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան