Միխայիլ Մարկոսովը՝ ազգային հավաքականի և «Ուֆայում» մնալու մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Միխայիլ Մարկոսովը gorobzor.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Ուֆայի» կազմում իր ապագայի և Հայաստանի հավաքականի մասին:
«Ինձ դուր է գալիս թիմս: Երջանիկ եմ «Ուֆայում» խաղալու համար: Ցավոք սրտի, այս տարի ավարտվում է պայմանագիրս: Կմնամ արդյոք հաջորդ մրցաշրջանում «Ուֆայում», դեռ հայտնի չէ: Իհարկե, բանակցություններ ընթանում են: Փորձում ենք համձայնության գալ: Ցանկանում եմ շարունակել խաղալ «Ուֆայում»: Երբ ինձ հրավիրեցին Հայաստանի հավաքական, անկեղծ ասած, մի կողմից անսպասելի էր, մյուս կողմից՝ շատ հաճելի: Ինձ զանգեց հայ լրագրող և հարցազրույց վերձրեց: Որտեղից է իմացել, որ հայ եմ, չեմ հասկանում, քանի որ ազգանունս ռուսական է, իսկ պատմականորեն Մարկասյանց է: Հարցազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Նրանք հետաքրքրվում էին՝ արդյոք կցանկանամ խաղալ հավաքականի կազմում: Ես երկար չմտածեցի և գնացի հավաքականի առաջին հավաքին: Նման հնարավորույթուն տրվում է կյանքում մեկ անգամ: Եթե ապագայում էլ հանդես գամ Հայաստանի հավաքականում, ապա կունենամ երկքաղաքացիություն: Ամբողջ կյանքս ապրել եմ Ռոսաստաում: Ռուս չեմ, բայց ռուսաստանցի եմ: Սակայն այդպես էլ չի ստացվում հավաքականին միանալ: Հուսով եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը