Երևանի ոստիկանապետը Կառավարության շենքի մոտ է
Հայաստան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ են հավաքվել ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների մայրերը և մի քանի տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները: Մասնակիցները սև ժապավեն և սպիտակ մեխակներ են կապել ծառերից:
Քիչ առաջ ոստիկանության ՊՊԾ պետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ակցիան անօրինական է, և պահանջեց դադարեցնել այն: Հայտարարությունն ակցիայի մասնակիցների մոտ զայրույթ առաջացրեց, որի պատճառով ճեղքեցին ոստիկանների ստեղծած պատը, առաջ շարժվեցին դեպի Կառավարության շենք: Այնուհետև սկսեցին խփել շենքի դռներին՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Ոստիկանների թիվը ևս լրացվում է: Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, այնտեղ եկավ նաև Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից