Յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է զգում. Սերժ Սարգսյան
Սպորտ
Այսօր տեղի ունեցավՀայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը, որին ներկա էր նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջինս նշեց.
«Հասել ենք մեծ հաջողությունների. մասնավորապես՝ 2011-ին նվաճեցինք աշխարհի չեմպիոնի կոչումը: Այնուհետև հաղթեցինք նաև Թուրքիայում տեղի ունեցած Օլիմպիադայում: Մեծ ձեռքբերում է նաև շախմատի ընդգրկում դպրոցական ծրագրում: Հավաքականի տղաների շնորհիվ՝ յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է զգում»,-նշեց Սարգսյանը:
Սմբատ Լպուտյանն իր հերթին, անդրադառնալով դպրոցներում շախմատի ընդգրկմանը, նշեց.
«Հպարտանալու տեղ ունենք, քանի որ առաջինն ենք, ով շախմատը որպես առարկա ընդգրկեց դպրոցական ծրագրում»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը