Երկու շաբաթից կսկսեմ թեթևակի վազել. Հրայր Մկոյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և չեխական «Չեշկե Բուդեյովիցեի» պաշտպան Հրայր Մկոյանը, մոտ մեկ ամիս է, ինչ չի կարողանում դուրս գալ խաղադաշտ վնասվածքի պատճառով: Ներկայումս Մկոյանը գտնվում է Հայաստանում, որտեղ շարունակում է վերականգնվել վնասվածքից: «Վիրահատությունից արդեն անցել է 3 շաբաթ: Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում, բայց մեծ ծանրաբեռնվածություն տալ չի կարելի: Հենց այդ պատճառով այժմ միայն հեծանիվ եմ քշում: Միայն երկու շաբաթ հետո կսկսեմ թեթևակի վազել»,-ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հրայր Մկոյանը. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը