Վարչապետը պարտավոր է հրապարակավ հաշվետվություն ներկայացնել. մոմավառություն՝ Կառավարության շենքի դիմաց
Հայաստան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս պահին ՀՀ Կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա:
Ակցիային մասնակցում են նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը:
Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ Կառավարության շենքի մոտ և հայտարարեց, որ ինքն ու Արմեն Մարտիրոսյանը նոր են վերադարձել Սևան-Երևան մայրուղուց: Նկատել են, որ ճանապարհին հսկայական զինվորական մեքենաներ են շարված եղել:
«Մենք այս պահին պահանջում ենք ՀՀ վարչապետից՝ իջնել իր աշխատասենյակից և հանդիպել մեզ հետ: Նա պարտավոր է հրապարակավ հասարակության առջև հաշվետվություն ներկայացնել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Վերջինիս խոսքով՝ բոլորը պետք է վաղուց պաշտոնաթող լինեին, բայց այս պահին պետք է իջնի ներքև և հաշվետվություն ներկայացնի, և այդ հաշվետվությունը պետք է ներկայացնի հենց ինքը՝ վարչապետը:
Զարուհի Փոստանջյանը նաև հրապարակավ ասաց, որ ինքը՝ որպես ԱԺ պատգամավոր, վարչապետի հետ տեսակցություն է պահանջում:
ՀՀ կառավարության շենքի առջև այս պահին մոմավառություն է անցկացվում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից