Ընտանիքը կստանա դրամական հրատապ oգնություն
Հասարակություն
30-ամյա Մարինե Հակոբյանը գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Ամուսնու անազատության մեջ գտնվելու պատճառով միայնակ է խնամում մեկամյա երեխային և որևէ օգնություն չի ստանում: Սոցիալական նպաստից օգտվելու խնդրանքով նա դիմել է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժվել է:
Օրերս նույն խնդրանքով Մարինեն դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Այս առիթով Պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Արարատի մարզպետին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ են մերժել ընտանեկան նպաստի նշանակումը և միաժամանակ քննարկել Մարինեի ընտանիքին հրատապ օգնություն տրամադրելու հարցը:
Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ Մ. Հակոբյանը հրավիրվել է Մասիսի Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակ և համապատասխան փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ ընտանիքի անապահովության միավորը ցածր է անապահովության սահմանային միավորից (այն կազմում է 25.49, մինչդեռ սահմանված միավորը 30.00-ն է):
Պաշտպանի միջնորդությամբ, սակայն, կնոջ ընտանիքին, որպես կարիքավորի, այս տարվա երրորդ եռամսյակում կտրվի դրամական հրատապ oգնություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան