Դու լակոտ ես. ակտիվիստը՝ Երևանի ոստիկանապետին (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հետ հանդիպեց Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ում մոտեցավ Կառավարության շենքի հավաքվածներից զոհված զինծառայողներից մեկի մայրը:
Մինչ նա պատմում էր Աշոտ Կարապետյանին իր որդու մահվան հանգամանքների մասին, նրան մոտեցավ ակտիվիստ Վարդգես Գասպարին ու սկսեց գոռալ՝ «Կարապետյան սրիկա, մարդասպան, լակոտ»:
Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք Երևանի ոստիկանապետին չի հուզում իր հասցեին հնչեցված վիրավորանքները, նա ասաց, որ քաղաքացի է, թող խոսի:
Երբ Վարդգես Գասպարիին միացան մի խումբ քաղաքացիներ ու միասին սկսեցին վանկարկել՝ «սրիկա», փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք նա չի պատրաստվում պատիվ պահանջել, սակայն վերջինս պատասխանեց, որ ինքը ոստիկանապետ է ու պետք է պատրաստ լինի ցանկացած վիրավորանքների:
Այլ հարցերի պատասխանել չցանկացավ և հեռախոսը ականջին հեռացավ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան