Նոյեմբերյանի զորամասում վիրավորված զինվորը դուրս է եկել կոմայից
Հասարակություն
Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանից Aravot.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է իր համագյուղացու՝ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում վիրավորված, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը: Դանիելյանն ասաց, որ Երեւանի հոսպիտալում գտնվող զինվորն արդեն դուրս է եկել կոմային վիճակից. այդ մասին իրեն հայտնել են զինվորի հարազատները:
Գյուղապետը հայտնեց, որ այդ ընտանիքը սոցիալապես անապահով է, սեփական տուն չունեն: Հրաչյա Սարգսյանի ծնողներն աշխատելու էին մեկնել Մոսկվա, Հրաչյան նրանց հետ է եղել: Վերջինս, որպես պարտաճանաչ երիտասարդ, Մոսկվայից եկել է զինվորական պարտքը կատարելու: Դեպքից հետո Հրաչյայի ծնողները Մոսկվայից եկել են: Վիրավոր զինվորն ունի 4 տարեկան քույր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան