«Վա՛յ-վա՛յ-վա՛յ, ինչքա՜ն մեղք են հանրապետականները». ԱԺ պատգամավոր
Քաղաքական
«Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսպես մեկնաբանեց կառավարության կազմի փոփոխությունը: Նրա խոսքերով՝ «Այն կառավարությունը, որ ձեւավորեց Սերժ Սարգսյանը՝ Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ, արդեն հուշում է, որ նրան ոչ մի բարեփոխում անհրաժեշտ չի: Առանցքային դեմքեր չփոխեցին, որը կարող էր արդյունք տալ: Եթե ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին փոխեցին, դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ստում էր, երբ ասում էր, որ տնտեսական աճ է գրանցվել: Մենք գիտենք, որ հաստատ ստում է, հիմա ընդամենը փաստվեց: Եթե արդյունավետ ֆինանսների նախարար ունենար, այսօր ինքը ստիպված չէր լինի այդ նախարարին փոխել: Իհարկե, մեղքը նախարարինը չէ, այլ խնդիրը գործող քրեաօլիգարխիկ համակարգի մեջ է»:
Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր վերջին ասուլիսում մտահոգված էր, որ ավագանու ընտրություններից հետո մենք այլեւս ընդդիմություն չունենք, իրենք ստիպված պետք է եւ դիմություն, եւ ընդդիմություն լինեն՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց՝ «Վայ, վայ, վայ, ինչքան մեղք են հանրապետականները: Իշխանությունը քիչ էր իրենց, հլը մի հատ էլ ուզում են ընդդիմադիր դաշտն էլ վերցնե՞ն: Ես ասեմ՝ չեն ձգի, հաստատ չեն ձգի: Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի հայտարարությանը, առնվազն ծիծաղելի է, որ գործող քաղաքական կառավարում իրականացնող ուժը կարող է փաստել, որ երկրում ընդդիմություն չկա: Դա խոսում է ընդամենը մի բանի մասին՝ ուրեմն այս երկրում գործում է բռնապետությունը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան