Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդը մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի բանկիչ 41 ամյա Արտակ Նահապետյանը, վարելով Ford Transit մակնիշի 166 ՍՏ 21 համարանիշի ավտոմեքենան, Մռավյան գյուղից դեպի Քուչակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Նահապետյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Երևանի բնակիչ 36 ամյա Անրի Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ եթե վարորդը ամրագոտին կապած լիներ, ապա ավտոմեքենայից դուրս չէր շպրտվի: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոտսիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ապարանի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Սիրակ Պողոսյանը, ում հանձնարակականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Ապարանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է «Հայասի» գռուպ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում, իսկ վիրավորն էլ նշված ՍՊԸ-ի առաքիչ է: Ըստ տեղեկությունների նշված ընկերությունը պատկանում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան